Հայոց լեզու

  1. Տրված բառերով և ածանցներով կազմել նոր բառեր:
    • տրտում-տրտմություն, որս-որսորդ, դև-Դևիանտ, բույս-բուսաբան, մարդ-մարդկային, պոչ-պոչաձև, ձև-ձևաբան, զեկույց-զրուցակից, գիր-գրամոլ, խոսք-խոսակցական:
    • -ատ-գունատ, -որդ-շարորդ, -ան-աղքատանալ, -տ-տգեղ, -ի-գատնախշի, -ություն-հարստություն, -ում-աղտոտում, -ավոր-սպասավոր, -ական-սովորական, -ային-ուժային:
  2. Տրված բաղադրյալ բառերի միջև դնել գծիկ, որտեղ անհրաժեշտ է:
    • մանր-մունր, հասարակական քաղաքական, գոռում-գոչյուն, ուս-ուսի, երեսուն-երեսունհինգ, երեսունից երեսունհինգ, վերից վար, աղմուկ աղաղակ, ալ կարմիր, քաղաքից քաղաք:
  3. Աստիճան և մոլախոտ բառերը նախադասություններում գործածել ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Ես իմ աշխատանքով բարձր աստիճանների հասա։
Ես բարձրացա աստիճաններով։

Այս տան այգում կան շատ մոլախոտեր։
Նրանք կարծես մոլախոտի պես շատացել են։

Տնային աշխատանք

  • Հույների ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
  • Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
  • Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
  • Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
  • Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
  • Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընտրում ենք երկու բանաստեղծություն Վահան Տերյանից: Գտնում, հանում ենք այնտեղ եղած գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

  1. Գարնան անուշ աղմուկով,
    Գարնան երգով դու եկար.
    Փայլով, փառքով ու շուքով,
    Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

2. Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…1908

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ կգրես:
    1. Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
    2. Տանտիրուհուց` Անահիտից, հեռագիր էր ստացել:
    3. Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` շան երևալուն:
    4. Մայրն աղջկանից` Սուսանից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
    5. Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:
    6. Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

դասարանական աշխ․

  • Որոշիչներն ըստ օրինակի կդարձնես բացահայտիչ: Ուշադրություն կդարձնես կետադրությանը:
    • Սիրո աստվածուհի Աստղիկը լողում էր Արածանիի ջրերում:
    • Աստղիկը` սիրո աստվածուհին, լողում էր Արածանիի ջրերում:
    • Հայաստանի՝ ամենամեծ գետերից,Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանից։
      • Տղան մոտեցավ արքայադստերը՝ չարաճճի գեղեցկուհի արքայադստերը:
      • Զորքը պաշարում է Նինվեն՝ երկրի մայրաքաղաք, սպասում նոր հրամանի:
      • Կինը՝ հարևաններին բողոքում է Նազարից, իր ոչ ու փուչ մարդուց:
      • Սաքոն՝ Նազարի հետ կռվողն, էր այդ հարսանիքում:
      • Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի՝ իր հայենիքի թշվառ վիճակից:
      • Ծերունին հաճախ էր Կարոյով՝ իր թոռնիկով  հպարտանում;

Հայոց Լեզու

  1. Կարդա տեքստը.
    -Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, որոշիր՝ ածանցավո՞ր է, թե պարզ։
    -Որոշիր այսպիսի, սովորության, ճերմակ, նույն, կես, հետաքրքրական բառերի քերականական հատկանիշները։
    -Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստից։
    -Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա հանդիպած, արևմտահայերեն, պարսկերեն բառերում։
  2. Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։

Սպասավոր է՝ պիտի սպասի

Րաֆֆու «Սամվելում» անպայման հանդիպած կլինեք այսպիսի տողերի. «Ժամանակի սովորույթի համեմատ սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է սպասեր տիրոջ հրամանին»։

Կամ՝ «Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում»։

Այս վերջին բառի կիրառությունը դուք հանդիպել եք նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում. բոլորդ երևի անգիր էլ հիշում եք.
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր
Նրանց առաջին գլխաբաց կանգնած,
Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում-
Տաղ էինք ասում։
 (Հին օրհնություն)

Արևմտահայերենն էլ չի մոռացել այս բառը, և Հակոբ Օշականն իր «Պաղտո» պատմվածքում գրում է. «…Ու բամբակի պետ թավ, ձյունի պես ճերմակ մահիճներուն սպասը (այսինքն՝ ծառայությունը) իրն էր»։

Կապ կա՞ այս բոլոր բառերի մեջ։ Այո, անմիջական կապ։ Բոլորի արմատն է սպաս, որ նշանակում է «պաշտոն, ծառայություն» (ուշադրություն դարձրեք Րաֆֆուց բերված հատվածին)։

Հրաչյա Աճառյանը մեզ սովորեցնում է, որ այն փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի։ Ուրեմն սպասավոր բառացի նշանակում է «պաշտոն տանող, ծառայող», ասել է թե՝ «ծառա»։ Կանգնել մեկի սպասում- «կանգնել մեկին ծառայելու»։ (Այստեղից մինչև սպասել բայը ընդամենը կես քայլ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ բայը ժամանակին առաջին հերթին նշանակել է ծառայել, խնամել»)։

Սակայի սպասավոր-ը մի շարք դարձվածային արտահայտություններում ունի նաև փոխաբերական հետաքրքրական իմաստ։ Հետևենք Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» բարձրարժեք պատմավեպից վերցված այս հատվածում ընդգծված բառերին. «Քրիստոսի սպասավորները այն (հեթանոսական տաճարը) ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել»։ Քրիստոսի սպասավորները քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։ Սրանց ասում են նաև Աստծո սպասավորներ կամ պաշտոնյաներ՝ ծառաներ։

Կա նաև Մելպոմենի սպասավոր։ Մելպոմենը հին հույների թատրոնի աստվածուհին էր։ Նրա սպասավորն էլ, ինչ խոսք, կլինի դերասանը։

Ի միջի այլոց, պարսկերենից ենք փոխառել նաև ամիր սպասալար բառը, որ զինվորական ու պետական ծառայության բարձրագույն աստիճանի անունն էր միջնադարում։

Այս բոլորը երևի այնքան էլ անակնկալ ու զարմանալի չթվան, որքան այն, որ այս նույն արմատն է ներկայացնում նաև… սպաս (թանապուր) բառը։ Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես «ապուր»։ Օրինակ՝ ունեցել ենք ոսպնասպաս- ոսպապուր։ Ուրեմն՝ սպաս-ը ապուրն է, որ սպասարկվում՝ մատուցվում է։

Հետո այդ նույն արմատից բոլորովին վերջերս կազմել ենք նոր մի բառ՝ սպասք, որ նշանակում է «ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանների հավաքական ամբողջություն» (օրինակ՝ ճաշի, թեյի, նաև գրասեղանի սպասք)։

Ինչպես քիչ չի պատահում լեզվի մեջ, բառն իր արմատի նախնական իմաստից քայլ առ քայլ այնքան է հեռանում, որ երկու ծայրերն իրար կողքի դնելիս հավատալդ էլ չի գալիս, թե դրանք կարող են որևէ կապ ունենալ։ Ինքներդ դատեցեք. «պաշտոն»-ն ո՜ւր, «սպաս»-ն ու «գրասեղանի սպասք»-ը ո՜ւր։

Տնային աշխատանք

Թարգմանչաց տոնին նվիրված նախագծերին ընդառաջ՝ թարգմանում ենք հայերեն որևէ օտարալեզու տեքստ սիրելի թեմայով:

Боб Марли — ямайский музыкант, гитарист, вокалист, композитор. Несмотря на то, что со времени его смерти прошло много лет, Боб Марли до сих пор является самым известным исполнителем в стиле регги. Именно благодаря его международному успеху регги приобрёл широкую популярность за пределами Ямайки.

Թարկմանություն

Բոբ Մառլի — Յամայկաի երգիչ էր, գիթարիս, վոկալիստ, կոմպոզիտոր : Չնայած, որ նրա մահից հետո անցել է երկար մանակ ( մայիսի — 11. 1981 թ. ) : Բոբ Մառլին մինչ օրս ճանաչվում է ամենա հայտնի կատարողը ռեգիի ոճի մեջ : Ի շնորհիվ նրա միջազգային ռեգի ոճի ճանաչումը, ձեռք բերեց համաշխարհային ճանաչում Յամայկաի սահմաններից դուրս :

28.09.2021

Գտնել մակբայները և որոշել դրանց տեսակները:

  1. Աշունը կրկին եկավ՝ բերելով դեղինն իր հետ:

Կրկին — չափ ու քանակին մակբայ

  1. Ամենուր տարածվել էր անձրևի թողած հաճելի բույրը:

Ամենուր — անհատական մակբայ

  1. Հայրենի քաղաքում աշունն այսքան գեղեցիկ երբեք չէր եղել:

Երբեք — ժամանակի մակբայ

  1. Վաղուց չէին նստել դեմ դիմաց՝ խոսելու երբեմն պատահող զավեշտալի դեպքերից:

Երբեմն — ժամանակի մակբայ

  1. Քաղաքներով շատ ճամփորդելու մասին արդեն սկսել էր լրջորեն մտածել:

Լրջորեն — ձևի մակբայ

  1. Հետո եղբայրաբար խորհուրդ տվեց արագորեն հեռանալ այդ վայրից:

Արագորեն — ձևի մակբայ

Տնային աշխատանք

Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմել՝ դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:

  • ամբոխ

  • Մարդկանց մի մեծ ամբոխ հավաքվեցին նշելու իրենց երկրի հաղտանակը։
  • երկրաշարժից հետո մարդկանց մի հսկայական ամբոխ ակընթարթորեն հավաքվեցին ամայի տարածքում։

    • ոհմակ
    • Գազազած գայլերը ոհմակով հարցակվեցին արջի վրա։
    • Որսորդի հրացանի ուժեղ ձայնից, եղջերուների մի մեծ ոհմակներ վախից թագնվեցին անտառի խորը հատվածներում։
    • անտառ
    • Հայաստանում իմ ամենա սիրելի տարածաշրջաններից մեկը Դիլիջանն է իր աննկարագրելի անտառներով, եկեղեցիներով և լճով։
    • դասարան
    • Ամառային արձակուրդների սկզբում բոլոր դպրոցի դասարանների աշակերտները հավաքվում են և նշում տարեվերջը։
    • Ամեն Նոր տարի դասարաններում աշակերտները կազմակերպում են հետաքրքիր խաղեր։
    • ժողովուրդ
    • Ցանկացած կազմակերպություն ստեղծելուց առաջ տվյալ կազմակերպության մարկետոլոգը անպայման հաշվի է առնում ժողովրդի պահանջարկը։

    Իմ ամառային արձակուրդը

    Այս տարի ամառային հանգիստս տարբերվում էր նրանով, որ Հայաստանից դուրս չենք այցելել այլ պետություն: Դրա փոխարեն հանգիստ ենք ունեցել Հայաստանի տարբեր մարզերում և այցելել ենք տեսարժան վայրերը: Առաջի այցելությաբս վայրը եղել է գեղատեսիլ Լոռու մարզը իր անսահման գեղեցկությամբ և հիշարժան վայրերով: Այցելել ենք Դենդրոպարկ, այնուհետև այցեկել ենք Ստեփանավանի Հնեվանքի եղեցին ( 7-րդ) և իր հրաշք Արևածագի ձորը: Թեպետ մեծ դժվարությամբ և փորձություններով ենք հասել և վերադարձել, բայց վստահ այդպիսի հրաշք տեսարան տեսնելու համար արժեր այն:
    Հաջորդ հանգիստս եղել է ևս Հայաստանի լավագույն բնություն ունեցող քաղաքներից մեկում` Դիլիջանում, այցելել են Պարզ լիճ, Սանահին, Գոշավանք ևս հիացել և վայելել ենք մեր հանգիստ: Այցելածս վայրերը անցյալ տարիների համեմատ բավականին շատ է , այդ իսկ պատճառով թվարկել իմաստ չկա: Բացի իմ այցելություններից, նաև լիարժեք հանգստացել եմ ընկերներիս հետ բակում խաղալով տարբեր խաղեր, այցելել կողավազաններ և շբվելոբ միմիանց հետ: Այս երեք ամիսներին ունեցել եմ անմոռանալի օրեր: և այս տարի ես բացահայտեցի բավականին շատ ու հետաքրքիր տեսարժան վայրեր մեր երկրում :

    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы