Պատմություն

1. Թվարկե՛ք Մեծ Հայքի աշխարհները։

Մեծ Հայքի աշխարհներն են՝
Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճայք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տուրուբերան, Ուտիք, Վասպուրական, Փայտակարան

2. Ներկայացրե՛ք Ավատատիրական Հայաստանի գործակալությունները և նրանց գործառույթները։

NuԱվատատիրական հասարակությունում գոյություն ուներ աստիճանակարգություն։ Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, հետո նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ Թագավորական և նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։

3. Ո՞րն էր 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմի գլխավոր պատճառը: Պատասխանը հիմնավորե՛լ։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։ Որոշ պատմաբաններ համարում են, որ դա կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ։ Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը։ Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները։

4. Հերքե´ք կամ հիմնավորե´ք այն տեսակետը, որ մենք ապրում ենք հայոց երրորդ հանրապետությունում։

Փաստացի մենք հիմա ապրում ենք հայոց երրորդ հանրապետությունում, քանի որ առաջին հանրապետության ժամանակ, ի տարբերություն դրան նախորդող հայկական տերությունների՝ փոփոխումներ են եղել կառավարման ձևերում։ Նախկինում կառավարման ձևը միապետությունն էր, իսկ առաջին հանրապետությունից ի վեր՝ հանրապետական կառավաման ձևը սկսեց գործածվել։ Երկրորդ հանրապետությունը սկսվեց 1920-ից, երբ Հայաստանը մտավ Սովետական Միություն, որով դարձավ միութենական պետության մասնիկ՝ զգալիորեն տարբերվելով առաջին հանրապետությունից։ Իսկ հետո՝ 1991 թ․ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որը համեմատաբար անկախ էր և զերծ որևէ այլ պետությունների կողմից պաշտոնական կառավարման տակ։

Հայկական լեգեոն (Ֆաշիստական Գերմանիա)

812-րդ հայկական գումարտակ , հայտնի է նաև որպես Հայկական լեգեոն, Վերմախտի զորամիավորումներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն ներառում էր 11.000-33.000 զինվոր։

1942-1944

Պատմություն

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի արտաքին միավոր էր, հիմնականում կազմավորված Կարմիր բանակից գերեվարված հայերից Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ։ Լեգեոնի հիմնադրման հռչակված նպատակն էր Հայաստանի Հանրապետության վերականգնումը որպես Խորհրդային Միությունից անկախ պետություն:

Պատմություն 30,04,2023

Պատմություն

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Վանի թագավորություն»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

ծանթացե՛ք հետևյալ թեմային՝ «Վանի աշխարհակալ տերությունը․ Արգիշտի I: Սարդուրի II»

Ընտրե՛ք Վանի թագավորներից մեկին, որը ըստ ձեզ եղել է ամենահզորը։ Հիմնավորե՛ք նրա հզորությունը։

Իմ կարծիքով Արգիշտի I-ին է։  Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Նրա առաջին քայլերը ուղված էին դեպի ռազմական արշավանքներ, որը նա կատարեց տարբեր ուղղություններով հյուսիս, արևելք և արևմուտք։ մ․ թ․ ա․ 782 թ․ Արգիշտի I-ինը կառուցում է էրեբունի ամրոցը։ Այսպիսով՝  Արգիշտի I-ինի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։ 

Պատմություն 05,04,2023

Ո՞ր լեռն ունի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը

Հայկական լեռնաշխարհի ամենա բարձր գագաթ ունեցող լեռը Արարատն է։

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր լճեր։

Սաբալան, Ուրմիա (Կապուտան), Ծովակ Հյուսիսո, Փարվանա, Տաբածղուր, Մադաթափա, Խոզապին, Խանչալի, Դառան, Սաղամո, Գայլատու, Նազիկ, Վան, Սև լիճ, Ծովք (Խարբերդի ծով),

Ո՞ր գետն է այլ կերպ անվանվում «Մայր գետ»

Արաքս գետը

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր գետեր

Եփրատ գետը, Տիգրիս, Կուր, Ուրմիո լիճ, Վանա լիճ, Սևանա լիճ։

Տիգրան Մեծի տերության անկումը.

  • Հռոմեա-հայկական պատերազմը
    Ք․ ա․ 71 թ․ Պոնտոսի արքա Միհրդատ VI-ը պարտվեց Հռոմի դեմ մղված պատերազմում և փախավ հայաստան։ Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուկկոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց՝ պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն։ Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին։
  • Արտաշատի պայմանագիրը /բանավոր, էջ 108-109, նաև այլ աղբյուրներ/
    Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։ Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև։ Ք․ ա․ 66 թ․ Արտաշատում Հայաստանի և Հռոմի միջև Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրով Հայաստանը հօգուստ Հռոմի հրաժարվեց Եփրատից արևմուտք ընկած իր նվաճումներից, իսկ Պարթևստանին վերադարձրեց նրանից գրված տարածքները։ Մեծ Հայքը ճանաչվեց <<Հռոմի դաշնակից և բարեկամ>>, ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն։

Պատմություն 17․02․2023

ա)Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր

Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին և Ասորեստանի կործանմանը մասնակցելու համար։

Ենթադրվում է, որ Պարույրը Արմե-Շուպրիա երկրի ցեղային միության առաջնորդն էր: Մ.թ.ա. 609 թվականին նա Կիաքսարի զորքերի հետ գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպան, արդյունքում Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն էին։

Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը: 

բ)Երվանդ 1-ին Սակավակյաց

Երվանդունիների արքայատոհմի արքա (մ.թ.ա. 570-560-ական թթ.):
Նրա օրոք հայկական պետության սահմանները գրեթե համընկել են Հայկական լեռնաշխարհի բնական սահմաններին:

Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:

Ըստ Քսենոփոնի՝ արքունի գանձարանում ունեցել է 3000 արծաթ տաղանդ գնահատվող հարստություն, պահել շուրջ 50 հազարանոց հետևակ և հեծյալ մշտական զորք:

Մարաստանի դեմ պայքարում չհասնելով հաջողության՝ ճանաչել է Աժդահակ (Աստիագես, մ.թ.ա. 585-550) թագավորի գերիշխանությունը, տարեկան նրան վճարել 50 տաղանդ հարկ և օժանդակել պատերազմներում:

Շուտով ԵՐՎԱՆԴ Ա-ն հրաժարվել է այդ պարտավորություններից, սակայն Աժդահակի զորավար Կյուրոս Աքեմենյանը (Կյուրոս II Մեծ) խարդախությամբ ձերբակալել է ԵՐՎԱՆԴ Ա-ին և կնքել նոր հաշտություն՝ վճարվելիք հարկը կրկնապատկելու և Մարաստանի գերիշխանությունը ճանաչելու պայմանով:

Հիշատակվում են ԵՐՎԱՆԴ Ա-ի որդիները՝ Տիգրանը, Ամպակը (Էմբաս), Շավարշը (Սաբարիս), դուստրը՝ Տիգրանուհին, որը, ըստ ավանդության, ամուսնացած էր Աժդահակի հետ:

գ)Տիգրան 1-ին Երվանդյան

Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Տիգրանը սկզբում լավ հարաբերություններ ուներ Աժդահակի հետ և իր քույր Տիգրանուհուն կնության էր տվել նրան։ Հետագայում, երբ պարզ է դառնում, որ Աժդահակը փորձում է այդ ամուսնությունն օգտագործել քաղաքական նկատառումներով, Տիգրանը պատերազմի է ելնում նրա դեմ ՝ դաշնակից ունենալով պարսից արքա Կյուրոսին։ Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553թ. և այն գլխավորում էր Կյուրոս Մեծը։ Տիգրանը նրա գլխավոր դաշնակիցն էր։ Ըստ հայկական ավանդության հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին։ Տիգրանի իշխանությունը Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Ք.ա. 539թ. Տիգրան Երվանդյանը դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխարքան։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։ Ք.ա. 525թ. մահացավ Տիգրան Երվանդյանը։

Պատմություն 11․17․2022

 Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/

Առաջադրանք.
1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։

Ջավաղք — Հայ-Վրացական

Նախիջևան, Զանգեզուր, Արցախ — Հայ-Ադրբեջանական

Արևմտյան Հայաստան — Հայ-Թուքական


2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Ներկայացրե՛ք արդյունքները։

  • Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։
  • Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։
  • Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։
  • Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային։


3․ Ի՞նչ ազգային-տարածքային խնդիրներ ունի Հայաստանն այսօր։ Տեսնու՞մ եք դրանց լուծումը, ինչպե՞ս:

Հայաստանն ունի տարածքային խնդիր Ադրբեջանի հետ։ Իմ կարծիքով այդ հարցի միակ լուծումը զիջել միմյանց տարածքներ ինչպես եղավ Հայ-Վրացական տարածքային խնդրի ժամանակ։ Հայաստանը զիջի Արցախը, իսկ Ադրբեջանը նախիջևանը և ստանալ անվտանգության երաշխավորություն ՄԱԿ-ի կողմից։

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը

Առաջադրանք.

1․ Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը և քաղաքական կուսակցությունները։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքիի հետ։

Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական-քաղաքական կյանքի կենտրոններ։ Հանրապետությունում գործում էին
տպարանները։ Թերթերն ու ամսագրերը լուսաբանում էին երկրի
առօրյան։

Հայաստանում գործում էին մի շարք կուսակցություններ։

1919թ. փետրվարին Երևանում կայացավ Արևմտահայերի 2-րդ համագումարը, որը որոշում ընդունեց Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու մասին, որը կատարվեց ՀՀ-ի անկախության առաջին տարեդարձի օրը։ Մի շարք կուսակցություններ բողոք արտահայտեցին, իսկ ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից։


2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության նպատակը, գործիչներին և նշանակությունը

1919թ. սեպտեմբերին բոլշևիկները ստեղծեցին իրենց ղեկավար կենտրոնը, որը կոչվեց Արմենկոմ։

1920թ. հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նպաստավոր պայմանն էր՝ 1920թ. ապրիլի վերջին Ադրբեջանի խորհրդայնացումը` Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։

Բոլշևիկները որոշեցին 1920թ. ցույցերը վերածել զինված ապստամբության։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե։

Պետությունը վտագին տակ էր, որը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։

Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալ. Խատիսյանի կառավարությունը, նրա փոխարեն կազմվեց Բյուրո-կառավարություն։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Կառավարությունը ձեռնարկեց արտագարկ միջոցներ։ Արգելվեցին ցույցերը և ստեղծվեցին արտագարկ դատարաններ, սահմանափակ մահապատժով և այլն։

Մայիսյան ապստամբությունը պարտվեց, որի պատճառն էր բոլշևիկների չստացված աջակցությունը ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույս էին դրել Կարմիր խաչի վրա, որը տեղի չունեցավ։

Ինքնուրույն աշխատանք

Հայ ֆիդայիների առօրյան
Հայդուկը ունեցվածք և հարստություն չուներ, և իրավունք էլ չուներ ունենալու, ոչ էլ ամուսնանալու, նա իր կյանքը նվիրաբերել էր հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում նա։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը, իսկ գյուղում՝ անասնագոմը։ Հայդուկը իր տեղը փոխում էր գիշերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։


Ֆիդայու երդումը


Ֆիդայիները երդվում էին. «Երդվում եմ իմ պատվի և ազգության վրա՝ իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի՝ նաև իմ արյունով ծառայել Հայաստանի ազատագրության դատին ընդդեմ բռնակալության։ Այսուհետ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն և իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»։


Ինչպես և ովքեր էին դառնում հայդուկ


Հայ Հայդուկների ճնշող մեծամասնությունը աղքատ գյուղացիներն էին, ովքեր թալանվել էին թուրքական կառավարության կողից, ենթարկվել բռնաճնշումների և ստիպված հեռացել բնակատեղիից և իրենց նվիրել էին ազգային ազատագրությանը։ Սկզբնական շրջանում հայդուկ դառնալու համար հատուկ ծիսակատարություն գոյություն չուներ։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց մի շատ պարզ, բայց իր իմաստով դաժան ծիսակատարություն։ Ֆիդայի դառնալու ցանկություն հայտնողներին նախ տևական ժամանակ օժանդակ աշխատանքներ էին հանձնարարում, ապա մարտական բնույթի առաջադրանքներ և դրանց կատարման ողջ ընթացքում ստուգում էին նրանց կարողություններն ու ունակությունները։ Որից հետո մեկ կամ մի քանի հայդուկ պետք է նրան երաշխավորեին՝ իրենց վրա վերցնելով հայդուկ ընդունվողի վարքագծի պատասխանատվությունը։ Այս բոլորից հետո աղ ու հացի կողքին դնում էին հրացան ու դաշույն, որոնց վրա ընդունվողը բոլորի ներկայությամբ երդում էր տալիս, եթե նա անհրաժեշտ հագուստ, իրեր ու զենք չուներ, հանդիսավոր պայմաններում դրանք հանձնում էին նրան։


Հայ ֆիդայիների հագուստը


Հայ ֆիդայիները հագնում էին լայն տաբատներ և գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկվում էին անթև վերնազգեստով։ Նրանց հրացանների բազմազան լինելու դեպքում (չախմախլի, մարտին, մոսի), ապա բոլոր ֆիդայիները կրում էին միայն սիրիական կեռ դաշույն։ Հայդուկներն իրենց գլուխները ծածկում էին արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն փուշիներով ոլորած։ Նրանք մեջքներին միշտ կապած ունեին պայուսակ և մի պարան՝ ծառերը մագլցելու համար։ Պայուսակի տարողությունը բաժանված էր մի քանի մասի։ Առաջին մասում պահվում էին առաջին անհրաժեշտության առարկաներ՝ գուլպա, տրեխ, ոսկրե սանր, երկրորդում՝ մի քանի բուռ բոված կորեկալյուր և մի կտոր չորթան, երորդում դրվում էր 3 մետր սպիտակ կտավ, որը կոչվում էր պատանք ( ամեն հայդուկի պարտքն էր թաղել իր ընկեր հայդուկին, նույն տեղում, որտեղ նա մահացել էր, թաղելու համար մահացածի դին փաթաթում էր այդ սպիտակ սավանով), հայդուկին պատանքի համար կտոր տալը հոգեբանական նշանակություն ուներ։ Հայդուկներն աշխատում էին հագնվել միանման, դա է պատճառը, որ ավագ ու կրտսեր հայդուկների հագուստներն իրարից չէին տարբերվում։ Հայդուկներից միայն Գևորգ Չաուշն էր, որ հեռադիտակ ուներ։


Պատկերասրահ


Արաբո

Աղբյուր Սերոբ

Գևորգ Չաուշ

Անդրանիկ Օզանյան

Հրայր Դժոխք

Հայ ֆիդայական շարժում

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։


Շարժման խնդիրը


Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։


Հայդուկային առաջին խմբեր


Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ.Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ա.Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը, Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա.Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները։ Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել։ Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի, ազգազատագրական շարժման հետ։ Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-1890-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը։ Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն), կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի ձեռնարկները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից։


Հայ հայդուկային շարժման 2-րդ փուլ


1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։


Հայերի ինքնապաշտպանությունը


Երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը (Հայկական կոտորածներ 1894-1896), ֆիդայիներն ակտիվորեն մասնակցեցին հայերի ինքնապաշտպանությանը (Խլաթ,  Սասուն, Վան, Շապին Գարահիսար և այլն)։ Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չտվեց։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի։
Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին, որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին, «ջանբեզարների» ավազակախմբերին (Բաբշենի կռիվ 1898, Խաստուրի կռիվ 1899, Սպաղանքի կռիվներ 1899, 1900, Ցրոնքի կռիվ 1899, Բերդակի կռիվ 1901, Նորշենի կռիվ 1901, Առաքելոց վանքի կռիվ 1901)։ Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը։ Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիշներ։ Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ


Հայդուկային շարժումները 20-րդ դարի սկզբին


20-րդ դարի սկզբին շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումն Արևմտյան Հայաստան։ Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգային կուսակցությունները։ Այդ ճանապարհին, սակայն, խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս, սահմանապահ իշխանությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության։ 1901 թ-ի մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ)։ Նույն թվականի սեպտեմբերի սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է։ Սեպտեմբերի 30-ին Բասենում թուրք, զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ)։ 1904-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրք, կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում։ Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել։ Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում բժիշկ Յա. Զավրիևը), սահմանագլխին բախվելով թուրք, զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Պարսկաստան։ Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանն Արարատի ուղղությամբ։ «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ դեպի Զոր։ Հանդիպելով թուրք զինվորների և քուրդ հրոսակների՝ ընդհարվել են։ Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։ Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։


Հայդուկային արշավանքներ


Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ։ Առավել հայտնի է 1897 թվականին իրականացրած Խանասորի արշավանքը։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (Ալվառինջի կռիվ 1905, Սուլուխի կռիվ 1907)՝ Հայ հայդուկային շարժումը դատապարտված էր անհաջողության։ Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնական պատճառներն էին, որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը։ Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը, անձնազոհությունը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստականությունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար։ Հայ հայդուկային շարժում հայ ժողովրդի ազգազատագրական պայքարի վառ էջերից է։

Մայիսյան հերոսամարտեր

1918թ. Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը։

Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր-Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։ Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։

Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում։ Ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։

Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։

Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշևամու կողմից մեկ օր առաջ գրաված Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։

Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։ Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.)։ Նրա աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց։

Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Ստեղծվեց հարվածային խումբ։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։

Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։ Ղարաքիլիսայի կռիվներում աչքի ընկան սպաներ Ա. Բեյ Մամիկոնյանը, Ն. Ղորղանյանը, Գ. Նժդեհը, մարտերում հերոսաբար զոհվեց կապիտան Գ. Տեր-Մովսիսյանը և ուրիշներ։

Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы