Դաս 11

1.Ինչ եղանակով կարելի է մեծացնել կոճի մագնիսական դաշտը:
Հոսանքը մեծացնելիս կոճի մագնիսական դաշտը մեծանում է: Նաև եթե կոճը ունի շատ գալարներ ապա նրա մագնիսկան դաշտը ավելի ուժեղ է: Կոճի մեջ տեղադրելով մետաղական միջուկ նույնպես ուժեղացնում է մագնիսկաան դաշտը:

2.Ինչու կոճի գալարների թիվը մեծացնելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:

3.Ինչու կոճի ներսում երկաթե միջուկ տեղադրելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:

4.Որ սարքն են անվանում էլեկտրամագնիս:
Երկաթե միջուկով կոճն անվանում են էլեկտրամագնիս:

5.Բերեք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ:
Փայտաձև էլեկտրամագնիսը օգտագործվում է մետաղը մշակելու համար:

6.Ինչ կառուցվածք ունի կողմնացույցը:
Կողմնացույցի հիմնական մասերն են կլոր տուփը, մագնիսական սլաքը, ասեղը, արգելակը, անկյունային սանդղակը, պտտվող կափարիչը՝ նշանոցով: Կողմնացույցը, բացի ասեղից, ամբողջությամբ պատրաստված է հակամագնիսական նյութերից:

7.Ինչպես են կողմնացույով որոշում հորիզոնի կողմերը:
Գործողության սկզբունքը հիմնված է Մագնիսական սլաքը մագնիսական միջօրեականի երկարությամբ տեղավորելու եւ հյուսիս–հարավ ուղղությունը ցույց տալու վրա: Կարմիր սլաքը ցույց է տալիս հարավը, կապույտը՝ հյուսիսը, աջ սլաքը՝ արևելքը, ձախ սլաքը՝ արևմուտքը:

8.Ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ կողմնացույցի սլաքը Երկրի տվյալ վայրում տեղակայվում է որոշակի ուղղությամբ:
Մեր երկրագունդն է մեծ մագնիս է և այդ պատճառով կողմացույցը միշտ ցույց է տալիս դեպի հյուսիս, որովհետև նա ձգվում է այդ մագնիսի կողմը իսկ, եթե նրա մոտ բերենք ավելի ուժեղ մագնիս ապա այն կսկսի սխալ ուղություն ցույց տալ:

9.Որտեղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:
Ժամանակակից կողմացույցի սլաքն ունի այլ գույնով ներկված բևեռ: Կողմացույցի այդ բևեռներից մեկը, որը ցույց է տալիս աշխարհագրական հյուսիսը, կոչվում է հյուսիսային բևեռ N, հակադիրը՝ հարավային բևեռ S:

10.Ինչով է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:
Նրա մոտ ավելի ուժեղ մագնիս են մոտեցնում այդ պատճառով է շետղվում է:

11.Ինչ է մագնիսական փոթորիկը և ինչով է այն պայմանավորված:
Երբ երկնային քարը անցնում է մեր մոլորակի շուրջ այդ անվանում են մագնիսական փոթորիկ այն ստեղծում է այնպիսի մագնիսական շրջան, որը անջատում է ամբողջ տեխնիկան և շեղում է ամենինչը աշխատանքից:

«Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա»

Մագնիսական սլաքը տեղադրենք հաղորդալարի մոտ։ Կնկատենք, որ երբ հաղորդալարով հոսանք է անցնում, մագնիսական սլաքը խոտորվում է իր սկզբնական դիրքից և նոր դիրքում մնում է այնքան ժամանակ, քանի դեռ շղթան փակ է։ Ուրեմն հոսանքակիր հաղորդալարը մագնիսի նման ազդում է մագնիսական սլաքի վրա։ Այս փորձում, որն առաջին անգամ կատարել է Դանիացի ֆիզիկոս Հանս Քրիստիան Էրստեդը, դրսևորում է հոսանքի մագնիսական ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Մագնիսական սլաքը փոքրիկ մագնիս է, ուրեմն համաձայն Նյուտոնի երրորդ օրենքի՝ մագնիսական սլաքը/մագնիսը իր հերթին բացարձակ արժեքով, հավասար ուժով հակազդում է հոսանքակիր հաղորդչին։ Այսպիսով, կարելի է ասել, որ հոսանքի մագնիսական ազդեցությունը հոսանքակիր հաղորդչի և մագնիսի փոխազդեցության դրսևորումն է։ Փորձից հայտնի է, որ մագնիսի հակազդեցությունը հոսանքակիր հաղորդչին, բացի այլ գործոններից կախված է նաև հաղորդչի երկարությունից։ Եեթ պղնձե հաղորդալարը փաթաթենք շրջանակին և այն զետեղենք փայտաձև մագնիսի բևեռների միջև, ապա փաթույթի ծայրերը մարտկոցի սեղմակներին միացնելուց հետո, շրջանակը կպտտվի իր առանցքի շուրջը։ Այս երևույթը օգտագործվում է տարբեր էլեկտրական սարքերում։

էլեկրական երևույթ (ամփոփում)

1․ Ի՞նչ է էլեկտրական լիցքը։
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք։

2․ Որո՞նք են էլեկտրական լիցքի տեսակները։
 Գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը:  

3․ Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

4․ Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

5․ Ներկայացնել էլեկտրական հոսանքի ազդեցությունները։
 Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:

Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

6․ Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։
Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

7․ Որ մեծությունն են անվանում էլեկտրական լարում։
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:

8․ Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

9․ Ձևակերպել Օհմի օրենքը։
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը:

10․ Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։
Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы