Քիմիա

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Քիմիական հատկություններ

1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)H2Օ⇌H++ OH կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH

2.Փոխազդում է մետաղների հետ.

  • ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)՝

2Na+2H2O=2NaOH+H2Ca+2H2O=Ca(OH)2+H2

  • պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)՝

Zn+H2O=ZnO+H23Fe+4H2O=Fe3O4+4H2

պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։

3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.K2O+H2O=2KOHBaO+H2O=Ba(OH)2

4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)SO3+H2O=H2SO4P2O5+3H2O=2H3PO4

5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.{\displaystyle ~\mathrm {2H_{2}O{\xrightarrow {NaOH^{\circ }}}\ 2H_{2}+O_{2}\uparrow } }~\mathrm{2H_2O\xrightarrow{NaOH^\circ }\ 2H_2 +O_2\uparrow}

6.Առաջացնում են բյուրեղահիդրատներnH2O+H2SO4=H2SO4 • nH2OCuSO4+5H2O=CuSO4 • 5H2ONa2CO3+10H2O=Na2CO3 • 10H2ONa2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O

Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։

7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.C+H2O=CO+H2 (ջրագազ)

8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3MgS+2H2O=Mg(OH)2+H2S

Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы